Օգտագործման պայմանները

Էթիկայի կանոնները

Շարժման կանոնները կառուցված են այն պատկերացումների վրա, որը ցանկանում ենք տարածել Հայաստանի հանրային ու պետական կյանքում: Հետևաբար, էթիկայի կանոնների պահպանումը մեր առաջնահերթություններից է:

Կեղծ տվյալներով գրանցված անձինք զրկվելու են անդամությունից։ Նույնը վերաբերվում է վիրավորական արտահայտություններ և ուրիշի կարծիքի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք դրսևորող անդամներին:

«Առաջարկներ» և «Քվեարկություն»

«Առաջարկներ» և «Քվեարկություն» բաժինները գործառնական առումով փոխկապակցված են: Կայքում գրանցված ցանկացած անդամ կարող է քննարկման առաջարկ ներկայացնել: «Առաջարկներ» բաժնում ներկայացված առաջարկությունը քննարկվում է Շարժման անդամների կողմից, որտեղ կարծիքներ փոխանակելու հնարավորություն կա: Առաջարկը քննարկելու և քվեարկելու համար տրամադրվում է 5 օր ժամանակ: Երբ առաջարկը հավանության է արժանանում անդամների առնվազն 20%-ի կողմից, տեղափոխվում է «Քվեարկություն» բաժին: 20% ձայն չհավաքելու դեպքում առաջարկը դառնում է անվավեր և տեղադրվում «Չընդունված» բաժնում:

Ուշադրություն։ Առաջարկը տեղադրվելուց հետո չի կարող խմբագրվել:

Քննարկման արդյունքում, եթե հեղինակը փոփոխությունների է ենթարկում առաջարկը, ապա այն պետք է հանի քննարկումից և նոր առաջարկ տեղադրի: Քվեարկության համար ևս տրվում է 5 օր ժամանակ։ Առաջարկը համարվում է ընդունված եթե հավաքում է անդամների 50%+1 ձայն: Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ ձայն չհավաքելու դեպքում այն դառնում է անվավեր և տեղադրվում «Չընդունված» բաժնում:

Որոշումներ

Այս բաժնում տեղադրված են Շարժման այն փաստաթղթերն ու առաջարկությունները, որոնք ընդունվել են Քվեարկության արդյունքում: Որոշումները կարող են վերաբերվել ինչպես Շարժման կանոններին, կանոնակարգին, աշխարհայացքային ու ծրագրային հարցերին, այնպես էլ որևէ գործողություն, ակցիա, կամ միջոցառում կազմակերպելուն:

Որոշումներն ընդունվելուց հետո դառնում են պարտադիր Շարժման բոլոր անդամների համար։

Տեղեկատվություն

«Տեղեկատվություն» բաժինն այն խողովակն է, որի միջոցով Շարժման անդամները տեղեկացվում են կարևոր զարգացումների, Խորհրդի որոշումների, նորությունների, կազմակերպվող գործողությունների, հավաքների և քննարկումների մասին: Այդ բաժնում տեղեկատվություն կարող է տեղադրել Համակարգողը և կայքի ադմինը: Շարժման անդամը նույնպես կարող է Համակարգողին փոխանցել տեղեկատվություն՝ այն տարածելու առաջարկով: